ԶԼՄ. Հնդկաստանը ՀՀ-ին ռադարներ կվաճառի

ԶԼՄ. Հնդկաստանը ՀՀ-ին ռադարներ կվաճառի

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ:

Այս մասին հայտնում է հնդկաստանյան Hindustan Times լրատվական գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Հնդկաստանը մտադիր է 2018-ին մեծացնել սպառազինության արտահանման ծավալները:

Երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Մյանմայի և Հայաստանի հետ:

Տեղեկատվությունը մեկնաբանելու համար PanARMENIAN.Net ը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Պատասխանը կհրապարակվի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---