Դանիայում աշխարհի ամենահարմարավետ և մարդասիրական բանտն է բացվել

Դանիայում աշխարհի ամենահարմարավետ և մարդասիրական բանտն է բացվել

PanARMENIAN.Net - Դանիայի Գունդսլև քաղաքի հարևանությամբ վերջերս կառուցված աշխարհի «ամենամարդասիրական բանտը» հեշտությամբ կարելի է շփոթել համալսարանական հանրակացարանի հետ:

Բանտախցերից յուրաքանչյուրում կա սառնարան, հեռուստացույց, պահարան, մեծ պատուհան, հարմարավետ մահճակալ, լուսամփոփով գրասեղան և անձնական լոգասենյակ: Մեկ բանտախցի մակերեսը մոտ 4 քմ է, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով:

Հաստատությունում կան նաև ընդարձակ ընդհանուր սրահներ, խոհանոցներ, որտեղ կալանավորը կարող է կերակուր պատրաստել իր համար, ինչպես նաև եկեղեցի, մարզահրապարակ և դահլիճ, այգիներ և նույնիսկ գյուղատնտեսական մշակովի հողեր:

Ինչպես նշել են բանտի հեղինակները, նրանք աշխատել են կալանավորների համար հարմարավետին առավելագույնս մոտ պայմաններ ստեղծել: Ըստ նրանց մտահղացման, դա նպաստում է կրկնահանցագործությունների քանակի նվազմանը:

Մինչև 250 կալանավորի համար նախատեսված բանտի կառուցման վրա ծախսվել է մոտ 160 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---