ԶԼՄ. «Ինտերը» բանակցություններ է սկսել Մխիթարյանի հետ![]() 26 դեկտեմբերի 2017 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ինտերը» բանակցություններ է սկսել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորության շուրջ, գրում է Sports.ru-ն: Ակումբի տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Ինտերը» մտադիր է վարձակալել Մխիթարյանին: Ավելի վաղ ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից: Նա ասել էր, թե յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին «ջերմագույն աջակցության» համար՝ անդրադառնալով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվերակության արդյունքներին:«Իմ երկրպագուներն իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար», գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |