Սերժ Սարգսյան. ՌԴ-ի տնտեսական միտումները դրական են ազդել ՀՀ-ի վրա

Սերժ Սարգսյան. ՌԴ-ի տնտեսական միտումները դրական են ազդել ՀՀ-ի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ-ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաև մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար: Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող և միավորող դերը:

Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---