ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ն իրավասու է հուսալու, որ ՀՀ համար առաջնային են դաշնակցային հարաբերությունները

ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ն իրավասու է հուսալու, որ ՀՀ համար առաջնային են դաշնակցային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավասու է հուսալու, որ Հայաստանի համար առաջնային են դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

«Մեր հարևաններին և դաշնակիցներին մենք միշտ վերաբերվում ենք որպես մարդկանց, որոնք ունեն իրենց հայացքները և արտաքին քաղաքականությունը: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ և ԵՏՄ գծով դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից դարաշրջանում նրանք զարգացնում են բազմակողմ շփումները, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին չենք կանգնեցրել ընտրության առջև՝ «մե՞ր հետ եք թե նրանց»: Սակայն մենք էլ իրավունք ունենք հուսալու, որ գերակայությունը տրվում է դաշնակցային հարաբերություններին: Բացի այդ, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ ձևաչափերում, ներառյալ ԵՄ Արևելյան գործընկերությունը, չպետք է խախտեն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ ձեռք են բերված պայմանավորվածություններ»,-ասել է Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---