2017-ի ամենաանօգուտ գաջեթները հայտնի են (վիդեո) 28 դեկտեմբերի 2017 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Engadget հարթակի փորձագետները կազմել են 2017 թվականի ամենաանօգուտ գաջեթների ցանկը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այդ ցանկում է ներառվել Juicero հյութքամիչը, որն արդեն տեղ է գտել նմանատիպ մի շարք այլ վարկանիշներում: $400 արժողությամբ սարքը մշակողները նախնական շրջանում ցանկացել են վաճառել այն $700-ով։ Սարքը նախատեսված է մրգային խյուսի տուփից հյութ քամելու համար։ Ընդ որում, Juicero-ը կարելի է օգտագործել միայն նույն ընկերության արտադրանքի համար: Հյութքամիչի փորձարկման արդյունքում պարզվել է, որ այս կոնտեյներներում պարունակվող հյութը կարելի է առանց որևէ խնդրի քամել նաև ձեռքերով: Վարկանիշում հայտնվել է նաև LG ընկերության ձեռքի ժամացույցը, քանի որ առանց վերալիցքավորման այն չի աշխատում նույնիսկ մեկ օր: Bluetooth բարձրախոսով «խելացի գլխարկը» նույնպես ցանկում է: Գլխարկը կրող մարդը կարող է երաժշտություն լսել և խոսել հեռախոսով, օրինակ` վազքի ժամանակ: Գլխարկի գինը մոտ $130 է: Այս տարի փորձագետներին հիասթափեցրել է նաև Samsung ընկերության Bixby «խելացի» ձայնային օգնականը, որը չի կարողացել հարկ եղածի պես արձագանքել օգտատերերի պարզ հրահանգներին: Hushme ձայնային դիմակը տարվա ամենածիծաղելի գաջեթներից մեկն է ճանաչվել։ Սարքը հեռախոսազրույցի ժամանակ խլացնում է օգտատիրոջ ձայնը, որպեսզի մարդկանց անհանգստություն չպատճառվի և նրանք չլսեն խոսակցությունը: Դիմակը տարօրինակ տեսք ունի, ինչի հետևանքով այն կրողը ֆիլմերում չարագործ կերպարի է նմանվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |