SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը

SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել  Zuma գաղտնի արբանյակը

PanARMENIAN.Net - Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերությունը կատարել է 2018-ի առաջին հաջող գործարկումը: Falcon 9 հրթիռն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը:

Արբանյակը գործարկվել է Քանավերալ հրվանդանից հունվարի լույս 8-ի գիշերը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Ինչ նպատակով և որ գործակալության կողմից է օգտագործվելու արբանյակը, հայտնի չէ, գրում է Meduza-ն:

Zuma-ն SpaceX-ի առաջին գաղտնի գործարքը չէ: 2017-ի մայիսին ընկերությունն ուղեծիր դուրս բերեց ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության սարքը:

Սեպտեմբերին SpaceX ընկերությունը գործարկեց ԱՄՆ ՌՕՈւ փորձարարական ուղեծրային ինքնաթիռը: 2017-ին ընկերությունն իր համար նոր ռեկորդ սահմանեց՝ 18 հաջող գործարկում կատարելով: Falcon 9-ի առաջին աստիճանը հաջողությամբ վերադարձվել է ամեն անգամ, երբ դա նախատեսված էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---