Telegram-ը 2018-ի գարնանը սեփական կրիպտոարժույթը կթողարկի 9 հունվարի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Պավել Դուրովի Telegram մեսենջերը սեփական բլոկչեյնն ու Gram կրիպտոարժույթը կթողարկի 2018-ի մարտին: Կրիպտոարժույթի թողարկման համար ընկերությունը ICO (Initial Coin Offering) կանցկացնի՝ տոկենների առաջնային տեղաբաշխում: Ըստ TechCrunch-ի, մեսենջերը 3-5 մլրդ դոլար կներգրավի: ICO-ով հետաքրքրվում են խոշոր ներդրողները, այդ թվում՝ Mail.Ru Group-ը: Ընկերությունում չեն պատասխանել պարբերականի հարցմանը, գրում է Lenta.ru-ն: Բլոկչեյն-հարթակը կկոչվի Telegram Open Network (TON), որտեղ օգտատերերի վճարումներն ու մյուս գործողություններն անվտանգ կլինեն: 2018-ի չորրորդ եռամսյակում նախատեսվում է էլեկտրոնային դրամապանակ թողարկել, որի միջոցով հնրավոր կլինի կրիպտոարժույթը փոխանցել, ինչպես դա արվում է սովորական արժույթի դեպքում: Telegram-ի սեփական արժույթը և անցումն ապակենտրոնացված բլոկչեյնին թույլ կտա մեսենջերին խուսափել տարբեր երկրների իշխանությունների ճնշումից: TON-ը գործարկելու մտադրության մասին 2017-ի դեկտեմբերին հայտնել էր VK-ի աշխատակից Անտոն Ռոզենբերգը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |