ՀՀ-ն՝ Ամանորին ռուսաստանցիների անակնկալ ճամփորդության ուղղություն

ՀՀ-ն՝ Ամանորին ռուսաստանցիների անակնկալ ճամփորդության ուղղություն

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցիների չպլանավորված ճամփորդությունների համար նախընտրած երկրների առաջին եռյակում: Tutu.ru ճամփորդությունների ծառայության մասնագետները կազմել են այն ուղղությունների ցանկը, դեպի ուր ռուսաստանցիները չնախատեսված ավիատոմսեր են գնել:

Առաջին տեղում Մոլդովան է, ուր անակնկալ կերպով ուղևորվել է ռուսաստանց զբոսաշրջիկների 18,2%-ը: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 10,2%-ով:

Երրորդ տեղում Բելառուսն է 9,1% ցուցանիշով, հայտնում է «Իզվեստիան»:

Ռուսաստանի ներսում նախընտրելի ամանորյա ուղևորությունների առաջատար ուղղություններն են եղել Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարն ու Սոչին:

Ռուսաստանցիների մեծ մասը ճամփորդել է Ռուսաստանի ներսում՝ 87,1%, արտերկիր է մեկնել զբոսաշրջիկների 13%-ը: Առավել նախընտրելի ուղղությունների տասնյակում հիմնականում հայտնվել են Մոսկվայից թռիչք ունեցողները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլիկամ 23.000 դրամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---