Սերժ Սարգսյան. Մինչև մարտի 9-ն ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին

Սերժ Սարգսյան. Մինչև մարտի 9-ն ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին

PanARMENIAN.Net - Մինչև 2018-ի մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, իսկ ապրիլի 9-ից հետո՝ վարչապետին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, ցանկալի է, որ հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:

«Հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում, այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար», - ասել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---