Բաղդասարյան․ ՀՀ նախագահին կընտրեն մարտի 2-ին

Բաղդասարյան․ ՀՀ նախագահին կընտրեն մարտի 2-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: Այդ մասին հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում:

«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցական։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունները հիմա չեք կարող իմանալ», - հայտարարել է Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի՝ Բաղդասարյանն ասել է, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար։ Այն հարցին, թե կա իր համար այդպիսի ընդունելի կերպար, Բաղդասարյանը պատասխանել է. «Ինձ համար կարող է մի քանի կերպար լինել, բայց ես չեմ բարձրաձայնում։ Այդ մասին կհայտնեմ մեր նիստի ժամանակ»։

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:

Ըստ նոր Սահմանադրության ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---