Ստարտափերի համար նոր ազատ տնտեսական գոտի կստեղծվի![]() 15 հունվարի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ազատ տնտեսական գոտի է ստեղծում աշխարհի տեխնոլոգիական ստարտափերի զարգացման համար: Բարձր տեխնոլոգիական կլաստերի ստեղծման առաջին փուլը պլանավորված է 2018-ի առաջին կիսամյակում: Նախատեսվում է միջազգային աքսելերատորի բացումը, որը հարթակ կլինի ամբողջ աշխարհից նորարարական նախագծերի գործարկման և զարգացման համար, ինչպես նաև ԱՏԳ տարածքում տեխնիկական տարածքների և տվյալների բազաների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն ապակենտրոնացված տեխնոլոգիաների ցանցի գործարկմանը և աջակցմանը, ասվում է Հայկական բլոկչեյն համաժողովի (Armenian Blockchain Forum, ABF)հաղորդագրության մեջ: 2017-ի դեկտեմբերի 20-ին Հայկական բլոկչեյն համաժողով ընկերությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեց հանրապետությունում տեխնոլոգիական կլաստեր ստեղծելու նախաձեռնության ծրագիրը: ՀՀ կառավարության և ABF-ի միջև կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը, որի տարածքում կտեղակայվի առաջադեմ տեխնոլոգիական կենտրոն՝ հայկական «Սիլիկոնային հովիտը»: Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև մի շարք կրթական և գիտահետազոտական նախագծեր Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ: Ըստ Հայկական բլոկչեյն համաժողովի (ABF), էկոհամակարգի առաջին տարվա գործունեության ընթացքում նախատեսվում է ստեղծել 250-300 նոր բարձր վարձատրվող աշխատատեղ և երկիր ներդրումների ներգրավում՝ առնվազն 120 մլն դոլարի չափով: ABF նախաձեռնության հեղինակ Իլյա Գոլդբերգը նշել է. «Մեր գնահատականով Հայաստանը ներկայումս ունի բոլոր անհրաժեշտ մարդկային, էներգետիկ և տեխնոլոգիական ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է տալ զարգացման նոր հնարավորություններ: Մենք հավատում ենք, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստեղծել միջազգային փորձի և տեղական մտավոր ռեսուրսների համագործակցության և ինտեգրման հարթակ, որը կարող է հիմք հանդիսանալ տեղնոլոգիական ոլորտում նոր հետաքրքիր լուծումներ գտնելուն և ներդնելուն տնտեսության տարբեր ոլորտներ»: Նորարարական կլաստերի ստեղծման նախաձեռնության իրականացմանը համապարփակ աուդիտորական և խորհրդատվական աջակցություն է տրամադրում KPMG միջազգային ընկերությունը, որը մշակել է ԱՏԳ տարածքում միջազգային բիզնեսի զարգացման համար հարմարավետ պայմանների հայեցակարգը: Մասնավորապես, ԱՏԳ-ի ռեզիդենտ ընկերությունները կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), ինչպես նաև շահութահարկից՝ ԱՏԳ տարածք ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման ժամանակ: Նախաձեռնության հեղինակները և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներն ակտիվորեն աշխատում են ECOS աշխատանքային անվանմամբ ենթակառուցվածքային հիմքի ստեղծման վրա, որի շրջանակում կստեղծվի նոր, բարձր տեխնոլոգիական շուկայի բոլոր խաղացողներին համապարփակ և լիարժեք աջակցության տրամադրման անհրաժեշտ ծառայություններ և էկոհամակարգ: Հայկական բլոկչեյն համաժողովը տեղեկատվական կրթական հարթակ է՝ուղղված տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը, առաջատար ընկերությունների, մասնագետների,ձեռնարկատերերի և ներդրողների ինտեգրման միջոցով: ABF-ի շրջանակում նախատեսվում է միջազգային կոնֆերանսներ, հաքաթոնների անցկացում, համալսարաններում տեխնոլոգիական լաբորատորիաների ստեղծում, որոնք նպատակաուղղված կլինեն նոր լուծումներ գտնելուն և ՏՏ ոլորտում փորձի փոխանակմանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |