Գուտերեշ. ԼՂ կարգավորումը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է17 հունվարի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018թ. առաջնահերթություններից է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ՝ անդրադառնալով 2018-ին ՄԱԿ-ի գործունեության 12 առաջնահերթ ուղղություններին: Նա հավելել է, որ հարկավոր է գիտակցել, որ խաղաղությունն անորսալի է, հայտնում է Panorama.am-ը։ «Պետք է դիմակայել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդական ձևաչափին», Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ շփման խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի գծով միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը: «Նոր վտանգներ են ի հայտ եկել։ Սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի վերաբերյալ գլոբալ մտավախություններն ավելի են շատացել։ Մենք նաև մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների ականատես ենք լինում։ Ազգայնականության, ռասիզմի և այլատյացության միտումներն աճում են»,-ասել է Գուտերեշը ։ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը նշել է, որ հարկավոր է հակամարտության հարցում քաղաքական կարգավորման հասնել։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |