ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարին

PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահները փետրվարի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին ասվում է հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ավարտին համանախագահների ընդունած հայտարարության մեջ:

Հունվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Կրակովում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես ասվում է համանախագահների հայտարարության մեջ, համանախագահները նախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախորդ գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածությունների կատարմանը նպաստող հետագա քայլերը: ԱԳ նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն ու համանախագահները կարծիքներ են փոխանակել բանակցությունների սեղանին դրված աշխատանքային առաջարկներում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ:

Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն վստահության մթնոլորտի ամրապնդմանը, ինչը կարևոր է բանակցային գործընթացի համար: Նախարարներն ու համանախագահները նշել են հարաբերական հանգիստը շփման գծում, համանախագահները կոչ են արել ամրապնդել այդ դրական միտումը:

Բացի այդ, համանախագահները հայտնել են նախարարներին, որ շահագրգռված են հետագայում քննարկելու հակամարտության գոտում հետագա գործունեության անցկացման հնարավորությունը, որտեղ գնահատման վերջին առաքելությունը եղել է 2010-ին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---