«Փաստ». Սադախլոյի մոտ հաստատություն է կառուցվում, որը կվերափոխի աջ ղեկով մեքենաները

«Փաստ».  Սադախլոյի մոտ հաստատություն է կառուցվում, որը կվերափոխի աջ ղեկով մեքենաները

PanARMENIAN.Net - Սադախլոյի մոտ՝ Վրաստանի տարածքում, հաստատություն է կառուցվում, որը կվերափոխի աջ ղեկով մեքենաները: Այդ մասին ասվում է «Փաստի» հրապարակման մեջ:

Կառավարությունը հունվարի 18-ի նիստում հաստատել է ապրիլի 1–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:

Նշվում է, որ երբ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվելու է, պաշտոնյաներից մեկն արագ գործ անցավ:

«Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի հիմնարկություն է «բացել»: «Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի և դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600–800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում»,-ասվում է թերթի հրապարակման մեջ:

Կառավարությանը ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։ Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---