ՌԴ-ից Ադրբեջան է հասել զենքի հերթական խմբաքանակը

ՌԴ-ից Ադրբեջան է հասել զենքի հերթական խմբաքանակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Ադրբեջան է հասել սպառազինության հերթական խմբաքանակը: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Զենքի խմբաքանակը տեղափոխվել է նավերով, այն հասել է Բաքվի նավահանգիստ և շուտով կտեղափոխվի առաջնագծում տեղակայված զորամասեր:

Բաքուն ռազմատեխնիկայի նախորդ խմբաքանակը ստացել էր 2017-ի հունիսին:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---