«Ռոսիա» կինոթատրոնի ֆասադի մի մասը խճանկարով կպատվի. Մրցույթ է հայտարարվում

«Ռոսիա» կինոթատրոնի ֆասադի մի մասը խճանկարով կպատվի. Մրցույթ է հայտարարվում

PanARMENIAN.Net - «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի շենքի բարեկարգման աշխատանքների արդյուքնում շենքի ֆասադային հատվածի մի մասը պատվելու է խճանկարով: Այդ մասին ասվում է Rossia Mall-ի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին կարող են մասնակցել նկարիչները. իսկ թե ինչպիսին կլինի խճանկարը առաջարկվում է որոշել օգտատերերին:

Մրցույթին մասնակցելու համար նկարների էսքիզները հարկավոր է ներկայացնել Rossia Moll ՝ տեղեկատու բաժին, կամ թվային տարբերակով ուղարկել info@rossiamall.am էլ. փոստին:

Էսքիզների ներկայացման վերջնաժամկետը 01 փետրվարի ժամը 18.00-ն է: Մրցանակը 500.000 դրամ է:

«Ռոսիա» կինոթատրոնը բացվել է 1974 թվականի դեկտեմբերին: Կինոթատրոնը կառուցվել է Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի ու Հրաչ Պողոսյանի նախագծով:Այն նախատեսված էր 2600 հանդիսատեսի համար, ինչպես և մտածել էին հեղինակները: Դահլիճներից մեկը 1600, մյուսը՝ 1000 տեղանոց:

1979թ. «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետության համար նրա հեղինակներն արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի: Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9-բալանոց հատվածում սա առաջին նման կառույցն էր Հայաստանում:

2004-ին սեփականաշնորհվեց: 2006-ին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որը հետագայում ընդլայնվեց:

Ընթերցեք նաև.Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---