Կաթողիկոսը հուսով է, որ Արմեն Սարգսյանը կընդունի նախագահ դառնալու առաջարկը![]() 1 փետրվարի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուսով է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին և կառաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնի համար: Այդ մասին վեհափառը հայտարարել է հունվարի 31-ին՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ առաջարկված նախագահի թեկնածուին: Կաթողիկոսը հուսով է, որ Սարգսյանը, ընդունելով առաջարկը, պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը կծառայեցնի հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին: Իր հերթին Արմեն Սարգսյանը տեղեկացրել է կաթողիկոսին ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Հանրապետական կուսակցության թեկնածուն մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Նա պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |