Վարչապետ. ՀՀ-ում ՏՏ ոլորտը տարեկան 25% աճ է արձանագրում

Վարչապետ. ՀՀ-ում ՏՏ ոլորտը տարեկան 25% աճ է արձանագրում

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան մոտ 25% աճ է արձանագրում: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին:

Վարչապետն ասել է, որ չնայած 2017 թվականի արդյունքները դեռևս չեն ամփոփվել, բայց ակնկալվում է ոլորտում մոտ 28-30% աճ:

«Հայաստանի թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030-ը «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100%-անոց ցուցանիշի և 80 %-անոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում թվային վերափոխումը միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---