Քրդական ուժերի կին մարտիկը թուրքամետ գրոհայինների տանկ է խոցել (վիդեո)

Քրդական ուժերի կին մարտիկը թուրքամետ գրոհայինների տանկ է խոցել

PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրից խոցել է թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորման տանկը: Համապատասխան տեսահոլովակը հրապարակել է Al-Masdar News-ը:

Զրահատեխնիկան խոցվել է սիրիական Աֆրինի մոտակայքում: Գրոհայիններից մեկը սպանվել է, հայտնում է Lenta.ru-ն:

Փետրվարի 2-ին Աֆրինից ոչ հեռու գտնվող Ռաջուի շրջանում քուրդ գրոհայինների և թուրքամետ ուժերի միջև բախում է եղել տեղանքի վերահսկողության համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների հողատարածքներին սիրիական Աֆրինի շրջակայքում:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---