Հայոց ցեղասպանության համար ապաշխարհումը միայն օգտակար կլինի թուրք հասարակության համար

PanARMENIAN.Net - «Մենք միշտ ասել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան է, որ տարօրինակ պահանջներ է ներկայացնում Հայաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա հարցերի քաղաքակիրթ ճանապարհը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ դիվանագիտական ճանապարհով եղած հարցերի քննարկումը, որքան էլ բարդ լինեն այդ հարցերը: Ցավոք, Թուրքիան դեռեւս պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով: Կարելի է ասել, որ գնդակն այժմ Անկարայի դաշտում է:



Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցն այդքան սկզբունքային նշանակություն ունի Երեւանի համար` Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Որովհետեւ այդ ողբերգությունն այնպիսի վերք է մեր ժողովրդի կյանքում, որն անհնար է մոռանալ: Եվ, ի դեպ, Հայաստանը չէ տարբեր երկրներում այդ հարցի քննարկման նախաձեռնողը: Նախաձեռնողները այնտեղ բնակվող եւ այդ երկրների քաղաքացիություն ունեցող հայերն են: Հայաստանի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության հարցն առաջնային է, առաջին հերթին այն պատճառով, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, համաշխարհային հանրությունը կապահովի ապագայում նման ցեղասպանության կրկնության անհնարինությունը ոչ միայն հայ, այլ նաեւ այլ ժողովրդների հանդեպ: Մենք նաեւ ապաշխարհանք ենք պահանջում Թուրքիայից, ապաշխարհանք, որը, համոզված եմ, միայն օգտակար կլինի թուրք հասարակության համար, որը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---