Facebook-ի հանդեպ հետաքրքրությունն ԱՄՆ երիտասարդների շրջանում պակասում է13 փետրվարի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հանդեպ հետաքրքրությունն ամերիկացի դեռահասների և երիտասարդների շրջանում շարունակում է նվազել: Ըստ eMarketer ընկերության, որն ուսումնասիրում է շուկան, 2018-ին ԱՄՆ-ում Facebook-ի 18-24 տարեկան օգտատերերի քանակը նվազել է 5,8 տոկոսով: Ակնկալվում է, որ 12-17 տարեկան դեռահասների շրջանում առաջին անգամ այդ տարիքային խմբի 50 տոկոսը չի կազմի: Այդ միտումը կշարունակվի նաև 2019-20թթ.: Ըստ փորձագետների, 12-24 տարեկան առավելագույն քանակի նոր օգտատեր կունենա Snapchat մեսենջերը, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի Instagram բլոգհարթակը, գրում է Deutsche Welle-ն: Սակայն Facebook-մ ամենատարածված սոցցանցն է մնում ԱՄՆ-ում, որի օգտատեր է համարվում 170 մլն մարդ: Instagram-ը, որը Facebook-ի դուստր ձեռնարկությունն է, ավելի քան 104 մլն օգտատեր ունի: Snapchat-ի օգտատերերի քանակը հասնում է 86.5 մլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |