Քոչարյան. Արցախի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է

Քոչարյան. Արցախի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է

PanARMENIAN.Net - Արցախի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:

«Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ փոխնախարարի, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: Ինչ վերաբերում է բանակցություններին պատրաստ լինելուն, Շավարշ Քոչարյանը նշել է, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:

«Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն ընկալել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցության համաշխարհային սպառնալիքների գնահատման զեկույցում ասվում է, որ Արցախում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր դաշնակցին օգնելու նպատակով կարող է ներքաշվել Ռուսաստանը:

Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---