Գիտնական. Գրաբարն անփոխարինելի է այլ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության համար

Գիտնական. Գրաբարն անփոխարինելի է այլ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության համար

PanARMENIAN.Net - Հին հայերենը, կամ գրաբարը, անփոխարինելի է այլ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության համար, և դա իր ծանրակշիռ պատճառներն ունի: Այդ մասին պատմել է լեզվաբան Վլադիմիր Պլունգյանը «ՊոստՆաուկա» նախագծի կայքէջում:

Գրաբարն այն լեզուն է, որը նախորդել է արդի հայոց լեզվին: Այն ձևավորվել է անտիկ դարաշրջանում և տարածվել հայկական գերտերության սահմաններում՝ պետության, որը փոխհարաբերվում էր Աքեմենյանների կայսրության, Հին Հռոմի և այն ժամանակաշրջանի այլ պետությունների հետ և մեծ հետք է թողել պատմության մեջ, ասել է գիտնականը, հայտնում է tvrain-ը:

Գրաբարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարբեր տեսանկյուններից: Առաջին հերթին՝ դա հնդեվրոպական լեզու է, սակայն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: «Այն ամենն, ինչ մենք գիտենք հնդեվրոպական լեզուների մասին, մենք կարող ենք ստուգել և հաստատել գրաբարի տվյալների շնորհիվ»,-ասել է գիտնականը:

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---