Նալբանդյանն ու Զարիֆը Մյունխենում ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցեր են քննարկել

Նալբանդյանն ու Զարիֆը Մյունխենում ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։

Նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---