Շարմազանով. ՀՀԿ խմբակցությունն այս շաբաթ ԱԺ-ին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը![]() 22 փետրվարի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության փետրվարի 21-ի գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին է ասել կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը տեղեկացրել է, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է նաև, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու է 5 թեկնածու, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-ից-մարտի 2-ը: Նա նշել է, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրելու: Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն: «Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելել է նա: Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ առաջարկը` դառնալ իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Հունվարին` ՀՀԿ կողմից առաջադրվելուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: Մինչ համաձայնության գալը նա հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների, ուսանողների, մտավորականների, Արցախի ղեկավարության հետ: ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրությունները կկայանան մարտի 2-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |