Գիտնականներն ուզում են մահացած մարդկանց պատճեն ռոբոտներ ստեղծել23 փետրվարի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի գիտնականները մտադիր են մահացած մարդկանց թվային պատճենները ստեղծել: Հետագայում նախատեսվում է այդ ռոբոտներին կյանքից հեռացած մարդկանց արտաքինին նմանեցնել: Այժմ Fenix թաղման բյուրոն կամավորների է փնտրում, որոնք կհամաձայնվեն իրենց մահացած բարեկամների կերպարների ստեղծմանը, հայտնում է Lenta.ru-ն Dagen-ի վրա հղումով: Սկզբնական փուլում նախատեսվում է արհեստական ինտելեկտի օգնությամբ վերստեղծել մահացած անձի ձայնը՝ սովորեցնելով համակարգչային ծրագրին պատասխանել տարրական հարցերին, օրինակ, թաղման կազմակերպման մասին: Հետագայում մահացած հարազատի ձայնը կպատասխանի եղանակի և շրջապատի մասին ամենապարզ հարցերին: Գիտնականներն ասում են, որ մոտ 30 տարի առաջ հարազատները հանգուցյալներին հիշելու համար մի քանի լուսանկար ունեին: Այսօր արհեստական ինտելեկտի շնորհիվ հնարավոր կլինի մի քիչ խոսել համակարգչային ծրագրի հետ՝ պատկերացնելով կյանքից հեռացած հարազատին: 2017-ի նոյեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը կարող է միջուկային զենքից վտանգավոր լինել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |