Նախագահ. ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է վավերացնել մինչև ապրիլի վերջ

Նախագահ. ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է վավերացնել մինչև ապրիլի վերջ

PanARMENIAN.Net - Հայաստանը մինչև ապրիլի վերջ կարող է վավերացնել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համաձայնագիրը: Այդ նպատակով ստեղծվել է Համաձայնագրի և Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ:

Սարգսյանն ասել է, որ նշված ժամկետնում համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---