// IP Marketing video - START// IP Marketing video - END

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները հայտնի են

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները հայտնի են

PanARMENIAN.Net - Լրագրող և ինսայդեր Էվան Բլասը բացահայտել է նորագույն Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Առաջին գաջեթի գինը 841 եվրո է, երկրորդինը՝ 997 եվրո:

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների հիմնական առավելությունը ապարատային և ծրագրային ապահովման թարմացումը կլինի պատկերների և տեսագրությունների մշակման համար: 12 պիքսելանոց տեսախցիկը թույլ կտա օգտագործել super slow-motion («դանդաղեցված նկարահանման») էֆեկտը՝ այսինքն վայրկյանում 480 կադր անել: Բացի այդ, տեսախցիկը կունենա 8 մեգապիքսել թույլատվություն, գրում է Lenta.ru-ն:

Սմարթֆոնն առանձնապես չի տարբերվի S8-ից: Առանցքային տարբերությունը կլինի մատնահետքերի սքաների տեղադրման տեղը՝ դիսփլեյի մակերեսի տակ:

Նոր սմարթֆոնների պաշտոնական թողարկումը նախանշված է փետրվարի 25-ին: Ակնկալվում է, որ վաճառքը կմեկնարկի մարտի 16-ին:

 Ուշագրավ
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին
Խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար:
Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi տիպի էլեկտրական բեռնատարը