Իրաքում 15 թրքուհի է դատապարտվել մահապատժի ԻՊ-ին սատարելու համար26 փետրվարի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Իրաքի դատարանը փետրվարի 25-ին Թուրքիայի 15 կին քաղաքացու է դատապարտել մահապատժի ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու համար: Նրանք կախաղան կբարձրանան: Եվս մեկ թրքուհի դատապարտվել է ցմահ ազատազրկման: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 20-50 տարեկան այդ կանայք Իրաք են մեկնել՝ հետևելով ամուսիններին, որոնք մասնակցում էին մարտական գործողություններին ԻՊ շարքերում: Մեղադրյալներն օգնել են ահաբեկչական կազմակերպությանը լոգիստիկայի և ահաբեկչությունների իրականացման հարցում: Բոլոր կանայք ընդունել են իրենց մեղքը: Նրանք մեկ ամիս ունեն դատավճիռը բողոքարկելու համար, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Ըստ Իրաքի իրավապահ մարմինների, երկրում 509 օտարազգի կին է ձերբակալվել 813 երեխայի հետ, նրանցից մոտ 300-ը Թուրքիայից են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |