Ինժեներական քաղաք կստեղծվի. Նպատակը՝ ՀՀ-ն տեխնոլոգիական գլոբալ արտահանող դարձնելն է28 փետրվարի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ինժեներական քաղաք կստեղծվի. մեկ վայրում կտեղակայվեն և կկենտրոնացվեն ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները և հաստատությունները: Համապատասխան հայեցակարգը քննարկվելու է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում: Նպատակը՝ ՀՀ-ն տեխնոլոգիական գլոբալ արտահանող դարձնելն է Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Ծրագիրը բաղկացած է ենթակառուցվածքային և բովանդակային բաղադրիչներից Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն` լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներքո: Քաղաքի հասցեն՝ Երևանի Բագրևանդ փողոց Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը: Տարածքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Նոր աշխատատեղեր և կազմակերպություններ, բարձրակարգ մասնագետներ Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում: Ակնկալվում է նաև, որ առաջիկա մի քանի տարում 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ կգրանցվի: Ծրագիրն իրականացումը՝ պետություն-մասնավոր գործակցությամբ Քաղաքի ստեղծման համար նախատեսվում է մոտ $21,2 մլն-ի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը` մինչև $10,5 մլն, նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով: Մնացած 50%-ը կներառվի «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |