Այն ամենը, ինչ արգելվել է կամ շուտով կարգելվի Հայաստանում

Այն ամենը, ինչ արգելվել է կամ շուտով կարգելվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի գործադիր, օրենսդիր մարմինները և ՏԻՄ-երը վերջին մեկ տարում մշակել, ընդունել կամ մտադիր են ընդունել եկրի առողջապահական, պաշտպանական, կրթական և այլ ոլորտներին վերաբերող մի շարք նախագծեր, որոնք արգելքներ և սահմանափակումներ են նախատեսում ՀՀ քաղաքացիների համար: PanARMENIAN.Net – ը մեկտեղել է հանրային բուռն քննարկումների տեղիք տված և արտասովոր արգելքները՝ սահմանված պետության կողմից:

Հայաստանում բացօթյա տարածքներում, լիֆտերում ու մեքենաներում ծխելը կարգելվի

Արգելվել է ծեծել ընտանիքի անդամներին՝ կնոջը, երեխաներին, ամուսնուն

Չնախատեսված վայրում աղբ թափելը արգելվել է (հաշիվը կորցրել ենք՝ թե որերորդ անգամ)

Մարտի 1-ի արգելվել է մի շարք դեղամիջոցներ գնելը՝ առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի

Ապրիլից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան

Կառավարության նիստերը դռնփակ են լինելու, լրագրողներին կարգելվի դրանց հետևել ուղիղ հեռարձակմամբ

Երևանի քաղաքապետարանն էլ մտադիր է արգելել նաև Ավագանու նիստերի լուսաբանումը նիստերի դահլիճից

Արգելվել է հատել «Դիլիջան» ազգային պարկի ծառերը

Հայաստանում չափահաս տղաներին արգելվել է տարկետում ստանալ՝ քանի դեռ չեն ծառայել բանակում

Երեկոյան 23:00-ից հետո Երևանում հոբելյանական 10-միլիոներորդ անգամ արգելվել է բարձր երաժշտություն միացնելն ու հրավառությունը անելը

ՀՀ դատարաններ արգելվել է բիլիարդի կիյ, միկրոբներ ու սողունների բերել

Պետությունն ուզում է արգելել ԳՄՕ-ների (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների) գործածությունը Հայաստանում

Մաշտոց-Պուշկին խաչմերուկից աջ՝ դեպի Սարյան փողոց թեքվելը արգելվել է

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում հայաստանյան արտադրողներին 25 տարի անց կարգելվի օգտագործել «կոնյակ» բառը՝ արտադրանքի անվան մեջ

Կառավարությունը մշակում է կարգ, որը կարգելի 6 տարեկանից հին մեքենաների՝ որպես տաքսի շահագործումը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---