Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհը կնորոգվի 2 մարտի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից 1,113 մլրդ դրամ կհատկացվի Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի ասֆալտապատման համար: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որոշման համաձայն՝ գումարը կհատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որից ավելի քան 1 մլրդ դրամն ուղղվելու է շինարարական աշխատանքների, 6,3 մլն դրամը՝ հեղինակային հսկողության, և 11,7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների կատարմանը: Նախատեսվում է հիմնանորոգել 9,435 կմ ճանապարհահատված: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |