Շաբաթն առաջնագծում. Հակառակորդը հրաձգային զինատեսակներից կրակել է մոտ 3000 անգամ

Շաբաթն առաջնագծում. Հակառակորդը հրաձգային զինատեսակներից կրակել է մոտ 3000 անգամ

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---