Շարմազանով. Վարչապետի հարցը ՀՀԿ-ն կքննարկի ապրիլի 9-ից հետո

Շարմազանով. Վարչապետի հարցը ՀՀԿ-ն կքննարկի ապրիլի 9-ից հետո

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ, սակայն, հավելել է, որ կուսակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հարցը մենք կուսակցությունում չենք քննարկել։ Ժամանակավրեպ են բոլոր քաղաքական ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ապագա վարչապետի և կառավարության վերաբերյալ, քանի որ այդ հարցը Հանրապետական կուսակցությունը կքննարկի ապրիլից հետո։ Հիմնականում ապրիլի 9-ից հետո, երբ որ գործող նախագահը վայր կդնի իր լիազորությունները, կառավարությունը հրաժարական կտա, մենք մինչև ամսի 16-ն ունենք ժամանակ և այդ ընթացքում մենք կքննարկենք», - ասել է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 2-ի ընտրություններին ստացել է 770.000 քաղաքացու ձայն և դա իրենց պարտավորեցնում է, որպեսզի ՀՀԿ-ն իր ցանկացած որոշման մեջ նախևառաջ ելնի այդ քաղաքացիների շահերից և պետության շահի գերակայությունից։

«Իսկ իմ անձնական տեսակետը հետևյալն է՝ ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցությունում, ո՛չ առավել ևս Հայաստանի գործող ընդդիմադիր, թե իշխանական գործող ակտիվ քաղաքական գործիչների ցանկում չկա գործիչ, որն ավելի լավ կարող է իրականացնել պետության վարչապետի գործառույթը, քան Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը», - ասել է Շարմազանովը։

Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը, հայտարարել է, որ Հ գործող նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---