// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տիգրան Համասյանը մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում

Տիգրան Համասյանը մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր, ժամանակակից ջազի աստղ Տիգրան Համասյանը մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում: Նա կներկայացնի իր նոր For Gyumri ալբոմը:

Մայիսի 3-ին կայանալիք համերգը նվիրվում է Համասյանի ծննդավայրին՝ Գյումրի քաղաքին, գրում է Jazzpeople.ru-ն:

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը նվիրել է իր նոր ստեղծագործությունները մանկության հիշողություններին: Ըստ Տիգրանի, նոր ռելիզը An Ancient Observer ալբոմի շարունակությունն է, որը Համասյանը ներկայացրել էր Պետերբուրգում 2017-ի գարնանը:

Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ակադեմիական կապելլայում: Ձայնագրված են երգեր, որոնք սեփական անձի և շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունք են, մանկության հիշողություններ, որոնք, ըստ դաշնակահարի, որոշում են կյանքի ուղին: .

Համասյանը դաշնակահարների և կոմպոզիտորների բազում մրցույթների հաղթող է: For Gyumri ալբոմը թողարկվել է 2018-ի փետրվարի 16-ին: Կոմպոզիցիաներում վառ արտահայտված են կոմպոզիտորի նախասիրությունները՝ հայկական ժողովրդական երաժշտությունն ու ամերիկյան ջազը: Հունվարին Տիգրան Համասյանը ներկայացրեց Rays of Light կոմպոզիցիան, որը մեկ շաբաթում ավելի քան 11.000 դիտում հավաքեց YouTube-ում:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Մանկուց սիրել է երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվել սերը ջազի նկատմամբ։ 2006 թվականին նա աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։

Համասյանը հաղթել է նաև ջազ դաշնակահարների Montreux (Շվեյցարիա) մրցույթում, առաջին մրցանակին է արժանացել ֆրանսիական Jazz a Juan Revelations մրցույթում, Մոնակոյի ջազային դաշնակահարներիմրցույթում: Սակայն, նա ճանաչում ստացավ ոչ միայն որպես դաշնակահար, այլ նաև որպես կոմպոզիտոր: 2013-ին Համասյանը հաղթող ճանաչվեց ժամանակակից կոմպոզիտորների Vilcek Prize մրցույթում: 2016-ին ճանաչվել է տարվա լավագույն գործիքավորող Echo Jazz Award-ում: Առաջին ալբոմը Տիգրան Համասյանը թողարկել է 2011-ին, այն անմիջապես ռեկորդային վաճառք է ունեցել, որի համար նա պարգևատրվել է Victoires de la musique մրցանակով, որը ֆրանսիական «Գրեմմի» է համարվում:

 Ուշագրավ
Վերջին, 8-րդ եթերաշրջանի գործողությունը կսկսվի Վինթերֆելում
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը