ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մարտի 6-ին Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 26 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---