Նորվեգիայի ԱԺ խոսնակը հրաժարական է տվել վերանորոգման մեծ ծախսերի պատճառով 9 մարտի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Ուլեմիկ Տոմեսսենը հրաժարական է տվել, քանի որ վերանորոգման ծախսերը զգալիորեն գերազանցել են նախահաշվարկը: Նոր խոսնակին խորհրդարանում կընտրեն առաջիկա օրերին: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014-ին: 2015-ին նախագծի արժեքը կազմել է 1,1 մլրդ նորվեգական կրոն՝ մոտ 140 մլն դոլար: 2018-ին այդ գումարը հասել է 2,3 մլրդ կրոնի՝ մոտ 294 մլն դոլարի: Բյուջետային փողերը վճարվել են 116 տարբեր ընկերության, հայտնում է tjournal.ru-ն NRK հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ աուդիտորների, ծախսերն անարդյունավետ են կառավարվել: Խորհրդարանը նաև քննադատում են մեծաթիվ կապալառուների և խորհրդականների ներգրավելու համար՝ մեկ շինարարության գործակալությանը վերակառուցումը վաստահելու փոխարեն: Մարտի 7-ին խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը անվստահություն է հայտնել Տոմեսսենին, վերջինս ստիպված է եղել հրաժարական տալ: Նա պարզաբանել է, որ ծախսերն աճել են պլանավորման մեջ սխալների պատճառով: Տոմեսենը գլխավորել էր խորհրդարանը 2013-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |