ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն Հայաստանում

ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարության շրջանակում ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն ՄիԳ-29 ինքնաթիռներով: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավիացիոն ծրագրի շրջանակում ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուները 6 անձնակազմով կկատարեն բարձրագույն պիլոտաժի ֆիգուրները, ինչպես նաև կցուցադրեն զուգակցված և անհատական պիլոտաժ ՄիԳ-29 ինքնաթիռներով»,-ասել են գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ստրիժի» խմբի անձնակազմերը կցուցադրեն սյունյակից բուրգի վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Տակառ», «Հայելի», «Զանգ», «Ականջ» և բազում այլ ֆիգուրներ:

«Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարությունը տեղի կունենա մարտի 17-ին էրեբունի օդանավակայանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---