Կոսաչով. ՌԴ-ն նույն ծավալով զենք չի վաճառի Ադրբեջանին, որը կար մինչև 2016-ի ապրիլը

Կոսաչով. ՌԴ-ն նույն ծավալով զենք չի վաճառի Ադրբեջանին, որը կար մինչև 2016-ի ապրիլը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն արձագանքում է այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա: Այդ մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն դատապարտում ԱՄՆ-ին Ուկրաինային զենք վաճառելու համար՝ պնդելով, որ հակամարտող երկրին չի կարելի զենք վաճառել, մինչդեռ ինքը Ադրբեջանին 2011-թվականից մոտ 5 միլիարդի զենք է վաճառել:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ուկրաինայում, մասնավորապես, հարավ-արևելքում իրավիճակն ավելի թեժ է, որտեղ անընդհատ կրակոցներ են հնչում: Բարեբախտաբար, ԼՂ կոնֆլկտը կարծում եմ՝ այդ ֆազայում չի գտնվում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ բոլորը հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, ու 2016 թվականի ապրիլի իրադարձությունները դրա ապացույցն էին:

«Այժմ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թ. ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան: Բայց այն իրավիճակը, որը եղել է մինչև 2016 թ. ապրիլը, իմ ունեցած տեղեկություններով՝ հետագայում չի վերարտադրվելու այն մասշտաբներով, որոնցով իրականացվում էր մինչ այդ: Մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա», - ասել է նա:

Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ նոր պայմանագրերի մանրամասները, այդ ուղղությամբ սահմանափակումներ չկան:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---