Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին

Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին

PanARMENIAN.Net - Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին ի պատասխան Լոնդնոի նմանատիպ գործողությունների: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Մեծ Բրիտանիան ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել:

Խոսելով ժամկետների մասին Լավրովը միայն մեկ բառ է ասել. «Շուտով»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով էր, որ երկխոսություն կլինի Լոնդոնի հետ Սկրիպալի գործով, սակայն բոլոր հարցումներին ի պատասխան ոչինչ չնշանակող գրություններ է ստացել: Նա նշել է, որ Մոսկվայի պատասխան միջոցները մշակվում են:

ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել:

Ընթերցեք նաև.Սկրիպալին թունավորած «Նովիչոկ» թույնի համահեղինակ Միրզայանովն իրեն մեղավոր է զգում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---