Թուրքիայի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշել ՀՀ-ին ԼՂ-ի հարցով

Թուրքիայի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշել ՀՀ-ին ԼՂ-ի հարցով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Նա ասել է, որ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները պաշտպանվեն:

«ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Հայաստանը սխալ է, սակայն համապատասխան բանաձև ընդունելու համար անհրաժեշտ զզայունություն չունեն», - ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ այն ինչ սպառնում է Ադրբեջանին, սպառնում է նաև Թուրքիային:

Թուրքիայի վարչապետը մարտի 14-ին երկօրյա այցով Բաքվու է ժամանե, որտեղ մասնակցում է Բաքվի 6-րդ Գլոբալ ֆորումին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---