WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել: WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստն իր արդյունքներով գերազանցել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին:

Մխիթարյանը գլխավորում է «Արսենալի» ֆուտբոլիստների ցանկը 7,51 միավորով: Մինչդեռ, The Daily Cannon-ի փոխանցմամբ, Սանչեսն ակումբում ուներ 7,33 միավոր. այժմ ՄՅՈւ-ում չիլիացի հարձակվողն ունի 7,45 միավոր:

«Վիճակագրությունն արտացոլում է այն, ինչ մեզնից շատերը տեսնում են խաղադաշտում: Մխիթարյանն այժմ վերագտնում է իր ոճը՝ ՄՅՈւ-ում դժվարություններից հետո», - նշում է աղբյուրը:

Ավելի վաղ, Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել էր, որ իր համար անակնկալ չէր այն, որ Հենրիխ Մխիթարյանն արագ հարմարվեց իր նոր ակումբին:

«Այո, նա մերվում է շատ արագ: Կարծում ենք, սա այն ոճն է, որը սազում է նրան: Նա շատ լավ է ընդունվել և լավ է հարմարվել»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---