Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ22 մարտի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը: «Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` որոշում եմ. գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ», - ասված է նախագահի հրամանագրում։ Կնքվել է զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` 3 տարի ժամկետով: Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը 2017-ի դեկտեմբերին ազատվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաղմանյանը պաշտոնից ազատվելու զեկուցագիր էր ներկայացրել` Սարգսյանի հորդորով: Նախարարի խոսքերով, պատճառն աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելն էր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |