Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պահանջում է Թուրքիայից վերադարձնել իրեն պատկանող կալվածքները

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պահանջում է Թուրքիայից վերադարձնել իրեն պատկանող կալվածքները

PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։

Պատրիարքարանը ժամանակին Պոլսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան, հայտնում է Ermenihaber-ը։

Վերջերս դատական գործընթացների շրջանակներում փաստաթղթերի քննարկման նպատակով Նուրհան պատրիարքը այցելել էր Ստամբուլ:

Փաստաբանի փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքը 100-ից ավել կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին:

Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանը ներկայացնող «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլբեյողլուն ընդգծում է, որ հնարավոր չէ «Սուրբ Հակոբ» հիմանդրամը լուծարված համարել, երբ այն նույն անվանումով գոյություն ունի միջազգային իրավական ասպարեզում։ Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։

Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի այդ, օրվա պատրիարքը համարվում է հիմնադրամի նախագահը։ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես լուծարված են համարում վերոնշյալ հիմնադրամը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---