Երևան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը![]() 24 մարտի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում: Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |