Փորձագետներ. ՀՀ թուլության ամեն դրսևորում Բաքվի համար ռազմական գործողությունները սկսելու առիթ կարող է դառնալ

Փորձագետներ. ՀՀ թուլության ամեն դրսևորում Բաքվի համար ռազմական գործողությունները սկսելու առիթ կարող է դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից թուլության ցանկացած դրսևորում Բաքվի համար ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսելու առիթ կարող է դառնալ: Այդ մասին ասվում է ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետների «Փոթորկին սպասելիս.Հարավային Կովկաս» զեկույցում:

Փորձագետները վերլուծել են իրավիճակը տարածաշրջանում և եկել այն եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության սրացումն անխուսափելի է: Որպես սրացմանը նպաստող գործոններ նշվում են նավթի գների աճը, Ադրբեջանի գերազանցությունը ռազմական ոլորտում և հակամարտող կողմերի ժողովրդագրական անհավասարությունը:

Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներից հետո մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից ՀՀ ու ԼՂ միջև ուժերի հարաբերակցությունը պահպանվում էր, սակայն 2000-ականներին, երբ կտրուկ բարձրացան նավթի գները, իրավիճակը սկսեց փոխվել հօգուտ Արդբեջանի:

«Նավթադոլարների շնորհիվ Ադրբեջանն ավելացրեց ռազմական ծախսերն ու բանակի թվաքանակը: Եթե 2001-ին երկրի ռազմական բյուջեն $300 մլն էր, ապա 2013-ին այն կազմեց $3,7 մլրդ և հավասար էր Հայաստանի ամբողջ պետբյուջեին»,-ասվում է հոդվածում, գրում է ՌԲԿ-ն:

Հոդվածում բերվում է ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի թվաքանակի զարգացման միտումը: 2016-ին Ադրբեջանի ԶՈւ անձնակազմը եղել է 126.000, մինչդեռ ՀՀ ԶՈւ անձնակազմը 2002-ից մինչ օրս կազմում է մոտ 45.000:

«Եթե ժողովրդագրական միտումները չփոխվեն, ապա ՀՀ բնակչությունը կարող է 2030-ին կրճատվել մինչև 3 մլն, իսկ 2050-ին ՝ մինչև 2,7 մլն: Ըստ ՄԱԿ հաշվարկների, Ադրբեջանի բնակչությունը 2030 կհասնի 10,7 մլն, իսկ 2050-ին՝ 11 մլն»,-ասվում է զեկույցում:

Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական բանակի վերազինումը, որը պայմանավորված էր նավթադոլարների հոսքով, ստիպեց ՌԴ-ին քայլեր ձեռնարկել բալանսավորելու համար իրավիճակը: «2016-ի փետրվարին ՌԴ-ն Հայաստանին մոտ 200 մլն վարկ տրամադրեց սպառազինությունների գնման համար, առաքվեցին այդ թվում նաև «Սմերչ» համակարգեր և դրանց հրթիռները, «ՏՕՍ-1Ա» հրանետանային համակարգեր, ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ, թեթև և հրաձգային զինատեսակներ և այլն»,-ասվում է հոդվածում:

Բաքուն աճող սոցիալական լարվածության կարող է բախվել, որի պատճառներից մեկը նաև ժողովրդագրական աճն է: Ըստ զեկույցի, գյուղաբնակ երիտասարդների հոսքը քաղաքներ նույնպես լուրջ ներքաղաքական ռիսկեր է պարունակում:

Հայաստանի կողմից թուլության ցանկացած դրսևորում Բաքվի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող է դառնալ: Եվ եթե հարձակումը կայծակնային լինի, Բաքուն կարող է հաղթել, կարծում են փորձագետները:

Նշվում է, որ իրավական լուծման հույս դեռ չկա: «Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի օրինականացում չի նկատվում, հայկական կողմին պարտադրված է սպառազինությունների մշտական մրցավազք Արդբեջանի հետ՝ անհամեմատելի տնտեսական և ժողովրդագրական ռեսուրսների պարագայում»,-ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---