Նոր հավելվածը թույլ կտա հետևել WhatsApp-ի օգտատերերին30 մարտի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - App Store խանութում հայտնվել է Chatwatch հավելվածը, որը թույլ կտա iPhone ունեցողներին հետևել WhatsApp-ի օգտատերերին: «Chatwatch-ն օգտագործեք ձեր ընկերների, հարազատների ու ենթակաների ակտիվությանը հետևելու համար»,-ասվում է հավելվածի նկարագրության մեջ: Ըստ մշակողների, ծրագիրը ներբեռնած անձինք կկարողանան տեսնել, թե երբ է իրենց զրուցակիցը վերջին անգամ օգտվել հավելվածից, նույնիսկ եթե նա անջատի գրառումները ցուցադրող գործառույթը: Բացի այդ, հավելվածը ցույց կտա, թե երբ է սովորաբար օգտատերն արթնանում և քնում, գրում է Lenta.ru-ն Lifehacker-ի վրա հղումով: Chatwatch-ը նաև թույլ է տալիս իմանալ՝ շփվել են արդյոք կոնտակտների ցուցակից ընտրված մարդիկ իրար հետ: Ծրագրի օգնությամբ հեղինակները մտադիր են ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, թե ինչպես է Facebook-ը մշակում սոցցանցերի օգտատերերի և մեսենջերներից օգտվողների անձնական տվյալները: Հավելվածի արժեքը 1,99 դոլար է: Այդ գումարով օգտատերը հնարավորություն է ստանում 1 շաբաթ հետևել 2 կոնտակտի: Մշակողներն ասում են, որ բոլոր վաստակած միջոցներն ուղղվելու են Դոնալդ Թրամփի դեմ գործող ոչ կոմերցիոն կազմակերպության ֆինանսավորմանն ու աջակցմանը: Մարտի 19-ին հայտնի դարձավ Facebook-ի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին Cambridge Analytica ընկերության միջոցով: Տեղեկատվության թվում կային նաև ընկերների ցուցակները, նրանց հեռախոսահամարներն ու նախընտրությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |