Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները», - ասված է ուղերձում, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---