ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի նախագահի ընտրությունները

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի նախագահի ընտրությունները

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցել են առանց ազատ ընտրության, առանց ազատ ԶԼՄ-ների և առանց ազատ արձակելու ավելի քան 100 քաղբանտարկյալներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը:

Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Քննադատելով անցկացված ընտրությունները՝ հանձնաժողովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է որ, թեև ԵԱՀԿ դիտորդներին թույլատրվել էր ներկա լինել ընտրություններին, սակայն իրական ժողովրդավարությունը պահանջում է Ադրբեջանի նախագահից հարգել իրական ընտրություններ անցկացնելու իր իսկ պարտավորությունը, գրում է Contact.az-ը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում իրենց խանգարել են աշխատել:

ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են իրավունքների և ազատությունների սահմանափակման և անբավարար մրցակցության պայմաններում:

Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---